Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը դատարանին խնդրել է չեղարկել իր հուշագրությունների հրապարակումն արգելելու մասին Արդարադատության նախարարության հայցը, գրում է The Hill-ը:
Նրա փաստաբանները դատարանին խնդրել են փակել գործն այն պատճառով, որ ԱՆ-ը «ձգտում է թաքցնել այն, ինչն իրականում համարվում է Բոլթոնին ճնշելու փորձ»:
Թրամփի վարչակազմը հայց է ներկայացրել՝ խնդրելով արգելել «Սենյակը, որտեղ դա տեղի ունեցավ» գրքի հրապարակումը:
Սպիտակ տունը պնդում է, որ Բոլթոնի հուշագրությունները գաղտնի տեղեկություն են թաքցնում:
Բոլթոնի գիրքը բազմաթիվ սկանդալային մեղադրանքներ է պարունակում՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին, այդ թվում այն, որ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին խնդրել է օգնել վերընտրվել, եւ նա փորձել է միջամտել Թուրքիայի հետ կապ ունեցող ընկերությունների դեմ հետաքննությանը:





























