Դատարանը մերժել է ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքը եւ թույլ է տվել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքի հրատարակումը, հայտարարել է դատավոր Ռոյս Լամբերտը, նրա որոշումը տեղադրված է դատական փաստաթղթերի բազայում, հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեղադրյալ Բոլթոնը խաղացել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հետ: Նա իր երկիրը թողել է անպաշտպան՝ վնասի դեմ, եւ իրեն՝ քաղաքացիական պատասխանատվության դեմ: Սակայն այս փաստերը չեն ազդում դատարան դիմելու միջնորդության վրա: Կառավարությունը չի կարողացել հաստատել, որ դատական արգելքը (գիրքը հրատարակելու-խմբ․) կկանխի անուղղելի վնասը: Համապատասխանաբար, այդ միջնորդությունը մերժվել է»,- հայտարարել է դատավորը:
Բոլթոնը իր «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. հուշեր Սպիտակ տնից» գրքի բովանդակությունը չի համաձայնեցրել իշխանությունների հետ: Թրամփի շրջապատը պնդում է, որ գիրքը կարող է պարունակել գաղտնի տեղեկատվություն, որը վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության համար:





























