Հայաստանի Սահմանադրական դատարանի հին դատավորներին պետք է փոխել, այլ ոչ թե սպասել մինչեւ նրանց լիազորություններն ավարտվեն հին Սահմանադրությամբ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հունիսի 22-ին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանի 2018թ․ հետո ընտրված նոր անդամների լիազորությունները սահմանափակվում են 12 տարով։ Միաժամանակ, հին դատավորների լիազորություններն ամրագրված են հին կարգով, այսինքն նրանք կարող են աշխատել մինչեւ 60 տարեկանը։ Բադասյանը նշեց, որ կարելի է սպասել մինչեւ ՍԴ կազմը փոխվի բնական կերպով, սակայն դրա համար եւս 20 տարի կպահանջվի, ինչը խանգարում է նոր Սահմանադրությունը կյանքի կոչելուն։





























