Ստեփանակերտում կիրականացվեն քաղաքաշինական նոր ծրագրեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ինչպես խոստացել էի նախընտրական հանդիպումներիս ժամանակ, մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաների երթևեկությունը կարգավորելու և ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով գալիք տարի պետական միջոցների հաշվին կսկսենք վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցումը:

Այսօր հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկել ենք Ստեփանակերտում իրականացվելիք այլ քաղաքաշինական ծրագրեր ևս»: