Հարավաաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Ջեյկոբ Զումայի նկատմամբ դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 8-ին: Այս մասին հայտարարել է Կվազուլու-Նաթալ նահանգի բարձրագույն դատարանի նախագահ Քեյթ Փիլեյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լսումների ժամանակ Փիլեյը չեղարկել է փետրվարի 4-ին Զումայի ձերբակալության օրդերը: Պաշտպանությունը ներկայացրել է բոլոր բժշկական փաստաթղթերը, որոնք հաստատել են Զումայի մոտ հիվանդությունը եւ դատարան ներկայանալու անհնարինությունը:
Ջեյկոբ Զուման մեղադրվում է խարդախությունների 12 դեպքերի, կոռուպցիայի 4 դեպքերի, ինչպես նաեւ ռեկետի մեկ դեպքի եւ փողերի լվացման մեկ դեպքի մեջ:
Միեւնույն ժամանակ, գործով անցնում է նաեւ Thales ֆրանսիական արդյունաբերական ընկերությունը, որը մեղադրվում է ՀԱՀ-ին նավերի վաճառքի հարցով պայմանագրի շրջանակում անօրինական վճարումների մեջ:
ՀԱՀ նախկին նախագահի գործը
Կոռուպցիայի մեջ մեղադրանք է առաջադրվել Զումային դեռ 2005 թվականին, երբ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել նրա ֆինանսական խորհրդական Շաբիր Շեյքը: Այդ ժամանակ Զուման զբաղեցնում էր Կվազուլու-Նաթալի տնտեսության նախարարի պաշտոնը:
2009-ին Զուման ընտրվել է ՀԱՀ նախագահ, իսկ 4 տարի անց վերընտրվել է երկրորդ ժամկետով: Սակայն 2018-ին ստիպված է եղել հրաժարական տալ կոռուպցիայի մեղադրանքով:





























