Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ինքնին կարեւոր է, սակայն այն հարցի լուծում չէ, վարակին դիմակայել կարելի է միայն բոլոր կանխարգելիչ միջոցառումները պահպանելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինքնին պատվաստանյութը չափազանց կարեւոր է, սակայն այն հարցի լուծում չէ։ Սպառնալիքին դիմակայել կարելի է սանիտարական կանխարգելիչ բոլոր միջոցառումների համակարգը պահպանելով»,- ռուսաստանցիներին դիմելով՝ ասել է նախագահը։