Իրանում կորոնավիրուսների զոհերի թիվն ավելացել է եւս 133-ով եւ հասել է ընդհանուր մոտ 10 հազարի, հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

IRINN հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ անցած օրվա ընթացքում հաջողվել է կորոնավիրուսով վարակման 2531 նոր դեպք գրանցել, մահացել է 133 մարդ, ինչը հակառեկորդ է դարձել վերջին 2.5 ամսվա ընթացքում (վերջին անգամ այդպիսի ցուցանիշ գրանցվել էր ապրիլի 7-ին):

Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին COVID-19-ի մասին, հասել է 212.501-ի, մահացել է 9996 մարդ, ընդ որում, այդ պահի դրությամբ վերականգնվել է առնվազն 172.096 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իրանում արդեն երկրորդ շաբաթն է, բացառությամբ մեկ օրվա, յուրաքանչյուր օր ավելի քան 100 մարդ է մահանում: Հունիսի 14-ին վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ ավելի քան 100 մահվան դեպք էր գրանցվել կորոնավիրուսից, Իրանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների ավելի քան 100 մահ, դրանից առաջ եռանիշ թվով զոհեր էին գրանցվել միայն ապրիլի 13-ին: Կտրուկ աճը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հունիսի սկզբին Իրանում վարակվածների թվի զգալի աճ էր նկատվել, որը տեղի էր ունեցել երկրում կրոնական միջոցառումներից եւ մզկիթների, ռեստորանների բացվելուց հետո: