Ռասայական արդարության կողմնակիցները սպառնում են «այրեն Ամերիկան եւ փոխել համակարգը», եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները: Fox News-ի եթերում նման հայտարարություն է արել Black Lives Matter («Սեւերի կյանքները կարեւոր են») կազմակերպության Նյու Յորքի բաժնի նախագահ Հոուք Նյուսոմը, հաղորդում է Lenta-ն:

Նա ասել է, որ ամերիկյան համակարգը հիմնված է բռնության վրա:

«ԱՄՆ-ը միջամտում է եւ խաթարում ռեժիմներ եւ փոխում նրանց առաջնորդներին առաջնորդներով, որոնք նրան դուր է գալիս: Եթե այս երկիրը մեզ չտա այն, ինչ մենք ուզում ենք, մենք կայրենք այն: Պա՞րզ է: Ես պարզապես ուզում եմ սեւերի ազատություն ցանկացած գնով»,-ասել է ակտիվիստը: