Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունից հետո Հայաստանում կծառանա այն հարցը, թե որն է հաջորդը եւ սեղանին ինչ կա հիմա, ու Հայաստանի իշխանությունները կսկսեն խնդիրների նոր հավաքակազմ ստեղծել: Այս մասին հունիսի 25-ին տեսակամրջի ժամանակ ասաց ՄԳԻՄՕ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

Նա նշեց, որ Հայաստանի իշխանություններն ասում են, որ դատական կորպուսը ձեւավորվել է նախկին ուժերով, քաղաքականացված է եւ բարեփոխումներին խանգարում է: «Իրականացվում է իշխանության բոլոր ճյուղերը ավելի կամ պակաս միատարր դարձնելու փորձ: Եթե խոսքը կառավարելիության մասին է, ապա իշխող ուժն ունի իր պատճառը: Առայժմ գերակայում է հեղափոխական տրամաբանությունը: Երբ Սահմանադրական դատարանի կազմի ռոտացիան ավարտվի, ապա, պայմանականորեն ասած, կավարտվի անցյալի ժառանգության դեմ պայքարը՝ հաշվի առնելով նաեւ այն, որ երկրորդ եւ երրորդ նախագահները սահմանափակված են քրեական գործերի հետ կապված»,- հավելեց փորձագետը: