Չինական տեխնոհսկա Huawei ընկերությունը հինգշաբթի հայտարարել է Անգլիայում հետազոտական ​​լաբորատորիայի կառուցման նախագծի հաստատման մասին, հայտնում է Reuters-ը:

Մոտ 400 աշխատակցից բաղկացած հաստատությունը կկենտրոնանա օպտիկական սարքերի արտադրության վրա՝ օպտիկամանրաթելային հաղորդակցման համակարգերում օգտագործման համար:

Ներկայումս Բրիտանիան քննարկում է, թե ինչպես լավագույնս ապահովել Huawei-ի սարքավորումների ներդրումը 5G ցանցերում: