Կենտուկի նահանգում աֆրոամերիկացի Բրեոնա Թեյլորի մահվան կապակցությամբ բողոքի ցույցի ժամանակ տղամարդ է սպանվել, գրում է The Guardian-ը։

Լուիսվիլում հրաձգության մասին հաղորդագրությունը ստացվել է տեղական ժամանակով 21:00-ին։

Հրաձգության հետեւանքով վիրավորվել է նաեւ մեկ մարդ, որը հոսպիտալացվել է։ Նշվում է, որ նա ստացել է թեթեւ վնասվածք։

Ավելի ուշ Համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես է տղամարդը կրակ բացում։

Ոստիկանությունը չի ներկայացրել դեպքի կամ կասկածյալի մասին մանրամասներ։

Հիշեցնենք, որ 26-ամյա աֆրոամերիկուհի Բրեոնա Թեյլորը սպանվել էր մարտին սեփական տանը ոստիկանների սխալի հետեւանքով։