Տեղեկություններ են ստացվել, որ այսօր`հունիսի 30-ին մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ոստիկանության ծառայողները օպերատիվ կերպով մեկնել են նշված վայրեր և կարգավորել են իրավիճակը։
Ոստիկանները քաղաքացիներին հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն։











