Հունիսի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երեւանի մի բնակչուհի ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տվեց, որ ժամեր առաջ, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից` Երեւան-Մեղրի ճամփեզրին կայանված իր «Նիսան Քուեստ» մակնիշի մեքենայից գողացել են բջջային հեռախոսը՝ պատճառելով մոտ 550.000 դրամի վնաս:

Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով քրեական հետախույզները պարզեցին, որ գողությունը կատարել է Երեւանի 16-րդ թաղամասի 34-ամյա մի բնակիչ:

Հունիսի 29-ին կասկածվողը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայից բերման ենթարկվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: