Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մայիսի 11-ին մասնակցել է Երեւանում «Microsoft տեղեկատվական կենտրոնի» բացմանը։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այն բացվել է պետական Ճարտարագիտական համալսարանում։ Արարողությանը ներկա են եղել նաեւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Microsoft-ի, Dell-ի ներկայացուցիչներ։
Մարի Յովանովիչն ասել է, որ շնորհիվ Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների ջանքերի՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթաց է նկատվում։ «Ես դեռեւս չեմ գնում եւ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն իր եռամյա առաքելությունը կավարտի հունիսին։ Նա կվերադառնա Վաշինգթոն, որտեղ կստանձնի պետքարտուղարի Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով տեղակալի օգնականի պաշտոնը:





























