Օգոստոսի 5-ին Samsung ընկերությունը կներկայացնի իր սմարթֆոնի հիմնական մոդելներից մեկը, հաղորդում է CNBC­-ը։

Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ խոսքը վերաբերում է Galaxy Note 20 սմարթֆոնի բարձրորակ մոդելի մասին։

Սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա «Galaxy Unpacked» խորագրով վիրտուալ միջոցառման շրջանակում։

Կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ այս տարի միջոցառումը կկայանա վիրտուալ հարթակում։

Համաձայն SamMobile-ի նախորդ հայտարարությունների՝ ընկերությունը կարող է նաեւ ներկայացնել Galaxy Z Fold 2 մոդելը։