Դա եւս շատ կարեւոր  ու շատ լավ արձագանք է. դրա ուղերձն այն էր, որ մենք բոլորս զինվոր ենք, եւ մենք անխուսափելիորեն հաջողելու ենք անառիկ պահել  մեր սահմանները: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին,  լրագրողների հեր զրույցում ասաց «Իմ քայլի»-ի  պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե սահմանին տիրող լարվածության պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը  դստեր՝ Արփիի վերաբերյալ տեսանյութ է տարածել, մինչդեռ նրանից  որեւէ արձագաննք էին ակնկալում լարված իրավիճակի վերաբերյալ:

«Եթե մանրամասները կհետաքրքրի  հերո անպայման կասեմ»,- նշեց պատգամավորը:

Ուլիխանյանն ասաց, որ  վարչապետն այսօր նաեւ արձագանքել է  կառավարության նիստում: Ինչ վերաբերվում է քաղաքական արձագանքին, պատգամավորն ասաց, որ  հենց հիմա էլ դրանով են զբաղված, այդ թվում նաեւ ինքը՝ այս հարցազրույցը տալով:

«Սա է քաղաքական արձագանքը, բայց ուզում եմ կարեւոր մի բան եւս հավելել, որ ՀՀ  սահմանային մեկ դիրքի նկատմամբ  արկածախնդրությունը չպետք է պարալիզացնի տարբեր գերատեսչությունների աշխատանքը, բոլորը պետք է զբաղվենք իրենց  գործերով՝ վստահելով մեր զինված ուժերին, քանի որ  այս պահի տվյալներով՝ նրանք իրականացնում են  իրենց առջեւ դրված թիվ մեկ նպատակը»,- հավելեց պատգամավորը: