«ՎԵՏՕ» նախաձեռնության անդամներին, որոնք ավտոերթով շարժվում էին դեպի Երեւան, կանգնեցրել են ոստիկանները եւ բերման ենթարկել:

Նախաեձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարեց. «մեզ անընդհատ ոստիկանները կանգնեցնում են, վախեցա՞ծ է Նիկոլ Փաշինյանը, պարոն գնդապետ»: Դրանից հետո գնդապետը իր ենթականերին ասաց՝ «հավաքեք»:

Ոստիկանները բռնեցին Նարեկ Մալյանի թեւերից, սակայն վերջինս սկսեց դիմադրել, եւ  հայհոյանքներ հնչեցնել: «Նիկոլը քաքել ա տակը», գոռալով կրկնում էր Մալյանը:

Ի վերջո, ավտոերթի մի քանի մասնակիցների ոստիկանները դրեցին ավտոբուսն ու տարան: