Թուրքիայի Չորումում շարունակում են որպես պահեստ օգտագործել դեռեւս 1830–ին կառուցված հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին։

Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝  Չորումի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին թողնվել է բախտի քմահաճույքին, քանի որ շրջանի տուրիզմի եւ մշակույթի վարչության աշխատակիցները չեն ընդունում որ այն եկեղեցի է։

Թեւեւ  զավեշտալի է հնչում, սակայն եկեղեցու սեփականատեր Ֆերհաթ Շամլըն նշել է, թե այս պատմական շենքն իր նախնիներն են գնել։ «Ասում են, որ եկեղեցի է եղել այն ժամանակ։ Մենք էլ ուզեցինք վերանորոգել եւ ըստ նպատակի օգտագործել, սակայն թույլ  չեն տալիս։ Ներկայում որպես պահեստ է օգտագործվում»,–ասել է Ֆերհաթ Շամլըն։

Չորումի տուրիզմի եւ մշակույթի վարչության աշխատակիցները պնդում են, թե որւէ ապացույց չկա, որ պատմական կառույցը եկեղեցի է։

Տեղի բնակչությունը սակայն շատ լավ հիշում է, որ այն եկեղեցի է եղել եւ շեշտում են, որ որպես եկեղեցի վերանորոգվելու դեպքում քաղաքը մի գեղեցիկ կառուցով էլ  կավելանա։