Ֆեյսբուքյան օգտատերերը շարունակում են նկարներ և տեսանյութեր տարածել Գյումրիում կարկուտի ու անձրևի հետեւանքով ջրի տակ անցած փողոցներից ու քաղաքացիների հեղեղված տներից:

Զոհրաբ Եգանյանը կրկին տեսանյութ է հրապարակել հետեւյալ գրությամբ.

«Գյումրիի այսօրվա հորդառատ անձրի և կարկուտի արդյունքում մարդիկ նման վնասներ են կրել: Կարծում եմ` պետությունը պետք է գույքագրի վնասներն ու օգնի մարդկանց: Կոնկրետ այս տունը Արցախի թաղամասում է (Լճի մոտ):

Մեկ այլ օգտատեր՝ «Իմ Քայլը» դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Սարուխանյանը ևս հրապարակել է լուսանկար, որտեղ գրել է.

«Այս պահին, երբ արդեն 4 ժամ անցել է անձրևից և կարկուտից... Մարդկանց տունն է ավերել»: