Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ կառավարությունը պատժամիջոցներ կկիրառի Lockheed Martin-ի նկատմամբ՝ Թայվանին ամերիկյան զենք վաճառելու վերջերս կնքած գործարքին մասնակցության համար, փոխանցում է Reuters-ը:

Ընկերությունը Թայվանի 620 միլիոն դոլար արժողությամբ Patriot հակաօդային հրթիռային համակարգի արդիականացման ծրագրի հիմնական կապալառուն է։

Պեկինը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի ցանկացած զենքի վաճառքին Թայվանին՝ դա միջամտություն անվանելով Չինաստանի ներքին գործերին: