Երեւանն ապավինում է Ռուսաստանի միջնորդական ջանքերին՝ հայ-ադրբեջանական սահմանին սրումը կարգավորելու համար: Այս մասին ասաց ՏԱՍՍ-ին https://tass.ru/ հայտարարել է Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Վարդան Տողանյանը:
«Մենք նույնպես ապավինում ենք․ սյսօր եղան Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարի եւ արտաքին գործերի նախարարության հայտարարությունները. [որ Ռուսաստանը] կկարողանա իր միջնորդական ջանքերը գործադրել՝ դադարեցնելու համար այն, ինչ տեղի է ունենում այնտեղ [հայ-ադրբեջանական սահմանին],- ասել է դիվանագետը:- Մենք ապավինում ենք ՀԱՊԿ մեր գործընկերների արձագանքին, քանի որ խոսքը Հայաստանի սահմանի մի հատվածի մասին է, որը ճանաչվել է նաեւ ՀԱՊԿ անդամների կողմից»:
Բացի այդ, դեսպանը նշել է, որ իրավիճակը բարդացնում են Թուրքիայի ագրեսիվ հայտարարությունները: Պատասխանելով իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննությանը ներկայացնելու հնարավորության մասին հարցին, նա նշել է, որ Երեւանում քայլեր են ակնկալում առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից:
«Միակ օրինական միջազգային մանդատը տրված է ԵԱՀԿ Մինսկի խմբին, եւ Անվտանգության խորհրդի բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան այդ գործընթացի մասնակիցներն են: Մենք արդեն գիտենք Ռուսաստանի արձագանքը, մենք գիտենք Պետդեպարտամենտի, Ֆրանսիայի արձագանքը, ուստի այժմ բանակցություններ են ընթանում, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները երեկ շփվել են Ռուսաստանի նախարարի հետ,- եզրափակել է Տողանյանը:- Կարծում եմ, որ այս հարցը, այնուամենայնիվ, ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»:


























