Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում տեղեկություններ ձեռք բերեցին, որ Արմավիրի Ջիվանու փողոցի բնակիչներից մեկը կանեփ է աճեցնում։ 52-ամյա տղամարդու տան հողամասի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին կանեփի բույսեր։ Տղամարդու հայտնածով՝ դրանք ինքն է ցանել, աճեցրել ու մշակել։

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության։ Տանտերը բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։