Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը: Նա այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Հայաստանի սահմանին ադրբեջանական ուժերի հարձակման առնչությամբ` խաղաղության և արցախյան հակամարտության լուծման հարցում միջազգային հանձնառությունների հարգման կոչ ենք անում: Պատերազմը երբեք այլընտրանք չէ: Խաղաղություն և երկխոսություն»,-գրել է Խիսդոնյանը:
Con motivo del ataque de fuerzas de Azerbaiyán contra Armenia en la frontera armenio-azerí,hacemos un llamado a la paz y el respeto de los compromisos internacionales contraídos para la solución del conflicto de Nagorno-Karabagh. Nunca la guerra es la opción. Paz y diálogo.
— Pedro Jisdonian (@pjisdonian) July 15, 2020




























