Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 16-ին հաստատել է կառավարության մի շարք որոշումներ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հակոբ Ղահրամանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Աշոտ Դադայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար: