Twitter ընկերությանը կարող է սպառնալ խոշոր տուգանք մի շարք բարձրաստիճան անձանց էջերը կոտրելու պատճառով, որոնց թվում են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման եւ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, հայտնում է Bloomberg-ը:
ԱՄՆ Դաշնային առեւտրային հանձնաժողովը քննարկում է ընկերության կողմից 2010 թվականին կնքված համաձայնագրի հնարավոր խախտման հարցը:
Համաձայնագրի գործողության ժամկետը 20 տարի է, ինչը Դաշնային առեւտրային հանձնաժողովին հնարավորություն է ընձեռում ստուգելու՝ Twitter-ն արդյոք չի՞ խախտել պայմանագիրը՝ սպառողներին մոլորության մատնելով իր անվտանգության պաշտպանության առումով: Հանձնաժողովն իրավունք չունի ընկերությանը տուգանել սպառողներին խաբելու պատճառով միայն այն դեպքում, եթե ընկերությունն արդեն չի ենթարկվում գործող համաձայնագրին:





























