Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը կտրականապես հերքել է մարտական վարժանքների եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման միջեւ որեւէ կապը, հայտնում է MK-ն:
Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ, արտասահմանյան գործընկերներին ռազմադիվանագիտական խողովակներով ուղարկվել է տեղեկատվություն՝ հունիսի 17-ին զորքերի անակնկալ ստուգման նպատակի մասին:
Երկուշաբթի օրը նաեւ կկազմակերպվի ճեպազրույց արտասահմանյան պետությունների ռազմական կցորդների համար, ովքեր ավելի մանրամասն կպատմեն զորքերի անակնկալ ստուգման ընթացքի մասին:




























