Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրը հուլիսի 21-ին կկանգնի դատարանի առջեւ ռազմական հեղաշրջման մեղադրանքով, որը նրան իշխանության էր բերել ավելի քան երեք տասնամյակ առաջ, փոխանցում է AFP-ն:
76-ամյա Բաշիրը, ով արդեն գտնվում է ճաղերի հետեւում կոռուպցիայի մեջ մեղադրանքների կապակցությամբ, կարող է մահվան դատապարտվել, եթե նրան մեղավոր ճանաչեն 1989-ին վարչապետ Սադեք ալ-Մահդիի դեմ հեղաշրջման համար:
Սուդանը նաեւ խոստացել է Բաշիրին հանձնել Միջազգային քրեական դատարանին՝ որպեսզի նա կանգնի ռազմական հանցագործությունների եւ ցեղասպանությունների համար մեղադրանքների դատարանի առջեւ Դարֆուրում կոնֆլիկտի հետ կապված, որի արդյունքում 300 000 մարդ էր զոհվել:
Բաշիրը դատարանի առջեւ կկանգնի 10 զինծառայողի եւ վեց քաղաքացիական անձի հետ, այդ թվում՝ նրա նախկին փոխնախագահներ Ալի Օսման Թահուի եւ Բաքրի Հասան Սալեհի, ինչպես նաեւ՝ նախկին նախարարների եւ նահանգապետերի։





























