Ոստիկանները Մերձմոսկվայում կասեցրել են կեղծ ալկոհոլ արտադրող ընդհատակյա արտադրամասի գործունեությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Անորակ սպիրտային խմիչքը վաճառվել է էլիտարի տեղ, որի գինը խանութում կազմում է 500-ից 3 հազար ռուբլի մեկ շշի համար։
Ընդհատակյա արտադրությունը կազմակերպել է Հայաստանի մի քաղաքացի։ Օղու համար օգտագործվել է էթիլ սպիրտ։ Հակասանիտարական պայմաններում 17 ուզբեկներ սպիրտը ջրատարի ջրի հետ խառնելու միջոցով կեղծ գինիներ, հայկական եւ ֆրանսիական կոնյակներ եւ վիսկիներ են պատրաստել՝ դրանք վաճառելով որպես էլիտար արժեքավոր խմիչքներ։
Ներկայումս որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։





























