Snapchat մեսինջերը ներկայացրել է կողմնակի հավելվածներ, որոնք աշխատում են դրա հարթակում եւ չեն պահանջում առանձին տեղադրում։ Ընկերությունում ցանկանում են, որ օգտատերերը կարողանան կատարել խնդիրների մեծամասնությունը՝ դուրս չգալով Snapchat-ից, հաղորդում է HighTech-ը։
Դեռեւս մեսինջերի ներսում կարելի է գտնել միայն մի քանի մինի հավելված․ Headspace մեդիտացիայի համար գործիք, Flashcards համատեղ աշխատելու համար ծրագիր, Prediction Master ինտերակտիվ հաղորդագրությունների ծառայություն եւ Let’s Do It մինի հավելված։
Կողմնակի հավելվածները ներդրվում են Snapchat-ի մեջ HTML5-ի օգնությամբ, դրանք աշխատում են բոլոր օգտատերերի համար բոլոր սարքավորումերում։ Դրանք կարելի է գտնել որոնելու միջոցով, հավելվածները չեն պահանջում լրացուցիչ ներբեռնում եւ տեղադրում։





























