Ռուսաստանը Իրանի հանդեպ զենքի էմբարգոն երկարաձգելու որեւէ հիմք չի տեսնում: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Իրանի դեմ զենքի էմբարգո չի սահմանել՝ այդ բառի ամբողջ իմաստով»,- հիշեցրել է ռուս նախարարը: Անվտանգության խորհուրդը մտցրել է Իրանին որոշակի տեսակի զենք մատակարարելու թույլատրելի ռեժիմ, այն կիրառվում է սահմանափակ ժամանակահատվածով, որը լրանում է հոկտեմբերին: Եվ ինչ-որ կերպ ստեղծված իրավիճակից օգտվելու ցանկացած փորձ՝ այս ռեժիմը երկարաձգելու համար, առավել եւս զենքի անժամկետ էմբարգո ներմուծելու համար, որեւէ իրավական, քաղաքական կամ բարոյական հիմք չունի»:

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք դեմ ենք նման փորձերին եւ որեւէ հիմք չենք տեսնում այն բանի համար, որ այդ փորձերը հաջողությամբ պսակվեն»,- ընդգծել է Լավրովը: