Հաքերները, որոնք անցյալ շաբաթ մոտ 130 մարդու հաշիվ են կոտրել՝ բիթքոինների հետ կապված խարդախությունների նպատակով, հասանելիություն են ստացել ուղիղ հաղորդագրություններին, հայտնում է Twitter-ը:
Հաքերները հասանելիություն են ստացել ուղիղ հաղորդագրություններով 36 փոստերի, որոնցից մեկը պատկանել է Նիդեռլանդներից պաշտոնյայի: Twitter-ի հայտարարությունը բարդացնում է արդեն իսկ մռայլ պատկերն այն մասին, թե ովքեր են եղել հաքերները եւ ինչ են նրանք արել:
Հաքերներին հաջողվել է Twitter-ում կոտրել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի, նախկին նախագահ Բարաք Օբամայի, Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկի եւ այլ հայտնի դեմքերի հաշիվները։




























