Հայաստանի իշխանություններին մոտ կանգնած «Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ երեկ Երեւան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Ենթադրվում է, որ կողմերի միջեւ քննարկվող հիմնական թեման եղել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։

Ուշագրավ է, որ ՀՀ իշխանությունները փորձել են ամեն ինչ անել Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիի օրակարգից Ռ. Քոչարյանի հետ նախատեսված հանդիպումը հանելու համար, սակայն դա նրանց չի հաջողվել»։

Հիշեցնենք, որ պաշտոնաթողությունից թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը 2010թ. հունվարի 21-ին հանդիպել էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ։

Հանդիպման ընթացքում Ահմադինեժադը հայտարարել էր, որ երկու երկրները պետք է ակտիվ մասնացեն տարածաշրջանային գործընթացներին, քանի որ նրանք տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու պոտենցիալ ունեն: