Նախատեսված 3 մլրդ 67 մլն դրամի փոխարեն Հայաստանի նախագահի աշխատակազմին 2010 թվականին պետբյուջեից 4,7 մլրդ դրամ է հատկացվել։
Ինչպես 2010 թվականի բյուջեի կատարողականը խորհրդարանում ներկայացնելիս ասաց գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այդ ցուցանիշը կատարվել է 99,16 տոկոսով։ Ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված է արտասահմանյան գործուղումներով եւ օտարերկրյա պատվիրակությունների ընդունմամբ։ 2009 թվականի համեմատությամբ Հայաստանի նախագահի աշխատակազմի ծախսերն աճել են 38,4 տոկոսով։
Ի դեպ, հաշվետու տարում քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների պահպանման համար տրամադրվել է 100 մլն դրամ։




























