Microsoft-ն իր օպերացիոն համակարգերի համար կփոխի թարմացման կարգը: Այս մասին հայտնում է ZDNet պարբերականը՝ վկայակոչելով ընկերությունում աղբյուրներին:

Տեղեկացված աղբյուրները հայտնել են, որ Windows-ի գլոբալ թարմացումը կանցկացվի տարեկան 2 անգամ: Ընդ որում՝ ընկերությունը գարնանը ափդեյթ կթողարկի Windows 10X-ի համար, իսկ աշնանը՝ Windows 10 դասական տարբերակի համար: Նման մոտեցումը թույլ կտա օպտիմաալացնել Microsoft-ի ծրագրավորողների ջանքերը եւ մեծացնել նոր փաթչերի որակի վերահսկումը: Ստանդարտ թարմացումները, որոնց թվի մեջ են մտնում անվտանգության համակարգային ափդեյթները, կթողարկվեն պարբերաբար:

Պարբերականի տեղեկություններով՝ Microsoft-ն աշնանը կտրամադրի խոշոր թարմացում Windows 10-ի համար: 2021 թվականի գարնանը ընկերությունը սպառողների համար կթողարկի Windows 10X-ը եւ կտրամադրի համակարգի ափդեյթը: Տարեկան ցիկլը կավարտվի 2021 թվականի աշնանը, երբ Microsoft-ը կտրամադրի Windows 10-ի գլոբալ թարմացումը, փոխանցում է Lenta-ն: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Microsoft-ը խափանել է Windows 10X-ի թողարկումը: Երկու էկրանով համակարգիչների համար նախատեսված օպերացիոն համակարգը ներկայացնելը հետաձգել էին չավարտված մշակումների եւ կորոնավիրուսի համավարակի պատճառով: ՕՀ-ը կթողարկվի 2021 թվականից ոչ շուտ եւ միայն մեկ էկրանով համակարգիչների համար: Աղբյուրների տեղեկություններով՝ մի քանի դիսփլեյներով սարքերի համար Windows 10X տարբերակը կհայտնվի 2022 թվականից ոչ վաղ: