Երեքշաբթի առավոտյան պակիստանյան հրետանին Քաշմիրում վերահսկման գծի Փունչ հատված 2 շրջանում հնդկական զորքերի դիրքերը ենթարկել է զանգվածային հրետակոծության, հայտնում է The Hindu պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ հնդկական հրետանին ստիպված է եղել պատասխան կրակ բացել: Հնդկա-պակիստանյան սահմանի չսահմանազատված այս հատվածում հրետանային փոխհրաձգությունը շարունակվում է: Երկու կողմերի կորուստների մասին չի հաղորդվում:
Պակիստանը երեքշաբթի Քաշմիրում 8-րդ օրն անընմեջ խախտել է հրադադարի ռեժիմը, պարբերականին հայտնել են հնդիկ զինվորական ներկայացուցիչները: Վերջին 2 շաբաթում վերահսկման գծում տեղի է ունեցել պակիստանյան զորքերի կողմից հրադադարի խախտման ավելի քան 20 դեպք:





























