Իրանում կորոնավիրուսով վարակվածների թվում մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել է 235-ով եւ անցել 16,1 հազարից: Այս մասին երեքշաբթի հայտնել է երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին, փոխանցում է իրանական ԻՍՆԱ գործակալությունը:

«Երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը կազմել է 2 667, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 296 273-ի»,- ասել է նա:

Գերատեսչությահն ներկայացուցիչը հավելել է, որ «Իրանում անցած 24 ժամում մահացել է 235 պացիենտ, իսկ մահվան դեպքրի ընդհանուր թիվը հասել է 16 147-ի»: