Լեռնային Ղարաբաղի հարցով Իրանի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն  չի եղել, կիրակի հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը, հաղորդում է  ISNA գործակալությունը:

«Իրանը կողմնակից է ղարաբաղյան համակարտության խաղաղ լուծմանը` միջազգայինհ օրենսդրության շրջանակում եւ բանակցությունների շարունակման միջոցով », - ասել է Մեհմանպարաստը` պատասխանելով  հակամարտության վերաբերյալ  Հայաստանում Իրանի դեսպանության հայտարարության մասին լրագրողների հարցին:

Նշենք, որ Հայաստանում Իրանի դեսպանատումը հանդես էր եկել հայատարարությամբ, որում ասվում էր, որ  «ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի  երկխոսության,  ուժի չկիրառման եւ  ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա»:

Մեհմանպարաստը նույնպես հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնել կողմերին` հակամարտության լուծման հարցում: