Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը մայիսի 16-ին Վրաստանի Պնախարար Բաչո Ախալայայի հետ քննարկել է երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, հայտնում է Trend գործակալությունը:
Հանդիպման արարողությունից հետո կայացել է Պնախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության զարգացման հեռանակարները եւ տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը։ Այնուհետեւ նախարարները հանդիպել են դեմ առ դեմ։




























