ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ փոխանակվել է կարծիքներով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի շուրջ անցկացնել հանդիպում ՄԱԿ-ի ԱԽ «հնգյակի», ԳԴՀ-ի եւ Իրանի առաջնորդների միջեւ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ուրբաթ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է ամբողջովին պահպանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանագիրը։ Պուտինն առաջարկել էր առաջիկայում անցկացնել առցանց հանդիպում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետությունների, Գերմանիայի եւ Իրանի առաջնորդների միջեւ իրավիճակի սրացումից խուսափելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Լավրովն ու Պոմպեոն փոխանակել են կարծիքներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի շուրջ, որ Իրանի հարցով քննարկումների սրման կապակցությամբ անցկացվի ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրների, Գերմանիայի եւ Իրանի ղեկավարների հանդիպումը հուսալի անվտանգություն ապահովելու ուղիները փնտրելու համար Պարսից ծոցի գոտում՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի առանձնահատկությունները»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։