Նորվեգիայում ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսած քաղաքացին, հաղորդում է AP-ը:
Նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է Օսլոյում ռեստորանում ռուսական հետախուզության սպայի հետ հանդիպման ժամանակ:
Կասկածյալը խոստովանել է, որ նրանից գումար է ստացել:
Ընդ որում, նա հերքում է, որ ռուս հետախույզին տեղեկություն է փոխանցել:
Տղամարդուն մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում:




























