Բելառուսի նախագահական ընտրություններն իդեալական չէին, եւ Բելառուսի ղեկավարությունը դա խոստովանում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Բելառուսում տիրող իրավիճակի մասին Մերձբալթիկայի, Լեհաստանի, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի հայտարարությունները բացառապես աշխարհաքաղաքական բնույթ են կրում:

Նա նշել է, որ Մոսկվային մտահոգում են արտաքին խաղացողների՝ Բելառուսի ներքին խնդիրներն օգտագործելու փորձերը: Նա հույս է հայտնել, որ Բելառուսը կկարողանա ինքնուրույն լուծել իր ներքաղաքական խնդիրները:

Լավրովը կարծում է, որ անթույլատրելի է Բելառուսի իրավիճակը իշխանության եւ հասարակության միջեւ երկխոսությանը խոչընդոտելու համար օգտագործելը: