Նորվեգիան արտաքսում է ռուս դիվանագետին Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածանքով նորվեգացու ձերբակալությունից հետո, հաղորդում է DW-ը՝ հղում անելով Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությանը:     

Երկու օր առաջ հաղորդվել է, որ Նորվեգիայի ոստիկանությունը ձերբակալել է Նորվեգիայի քաղաքացու, ով կասկածվում է կարեւոր տեղեկությունը ռուս դիվանագետին փոխանցելու մեջ:

Դիվանագետը, ում անունը չի նշվում, աշխատել է Օսլոյում ՌԴ դեսպանատան առեւտրային բաժնում:

Նա պետք է լքի երկիրը 72 ժամվա ընթացքում:

Կասկածվող քաղաքացին աշխատել են նավթագազային ընկերությունում: