Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Իրանի դեմ պատժամիջոցների հետ կապված Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքներն անհիմն է անվանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սպառնացել էր Մոսկվային եւ Պեկինին «հետեւանքներով», եթե նրանք հրաժարվեն պահպանել Թեհրանի դեմ ՄԱԿ-ի միջոցով Վաշինգտոնի կողմից վերականգնված պատժամիջոցների ռեժիմը:
«Վաշինգտոնից արդեն հնչող որեւէ սպառնալիք (սովորական ամերիկյան ոճով), որ Ռուսաստանն ու Չինաստանը, իբր, պետք է մտածեն հետեւանքների մասին, չեն փոխի մեր դիրքորոշումը»,- ասել է Ռյաբկովը «ՌԻԱ Նովոստի»-ին։




























