Apple-ը ձգտում է նվազեցնել iPhone 12-ի բաղկացուցիչ պարագաների գները 5G տեխնոլոգիայի համար ծախսերի աճը փոխհատուցելու եւ սմարթֆոնների շուկայական գները չբարձրացնելու համար, հաղորդում է IXBT-ը՝ հղում անելով վերլուծաբան Մինգ Չի Կուոյին։

Վերլուծաբանի խոսքով՝ նոր սմարթֆոններում 5G լիարժեք ապահովման  ներդրումը կմեծացնի բաղկացուցիչ պարագաների համար ծախսերը 125-135 դոլարով, ուստի ընկերությունը փնտրում է ուղիներ այլ պարագաների ծախսերը նվազեցնելու համար։

Այդ պարագաներից է մարտկոցը։ Մինգ Չի Կուոյի պնդմամբ՝ Apple-ն անցում է կատարում դեպի առավել պարզ եւ կոմպակտ կառուցվածը։ iPhone 12-ի հիբրիդային պլատան կլինի 40–50 տոկոսով ավելի մատչելի, քան iPhone 11-ը։

Բացի այդ, վերլուծաբանը նշում է, որ հաջորդ տարի iPhone 12s շարքում ընկերությունը կանցնի պլատայի առավել մատչելի տարբերակին, որը կլինի 30-40 տոկոսով ավելի հասանելի iPhone 12-ի արժեքի դեպքում։

iPhone 12-ի շնորհանդեսն ակնկալվում է, ըստ ամենայնի, այս տարվա հոկտեմբերին։