Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 4 744-ով, վարկվածների ընդհանուր թիվը հասել է 961 493-ի։ Այս մասին հայտնել են նոր ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ տվյալների՝ 9 օրերի օրական աճը 0,5 տոկոսից չի անցնում։
Ռուսաստանում ապաքինված պացիենտների թիվը, որոնց մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, մեկ օրում մեծացել է 2 456-ով, սա մայիսի 10-ից սկսած դուրս գրվածների նվազագույն թիվն է։ Ըստ տվյալների՝ արդեն ապաքինվել է ընդհանուր 773 095 մարդ, ինչը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 80,4 տոկոսը։
Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը մեկ օրում մեծացել է 65-ով ընդդեմ նախօրեի 73-ի, ինֆեկցիայի հետեւանքով ընդհանուր մահացել է 16 448 մարդ։ Շտաբի տվյալների համաձայն՝ մահացածների ընդհանուր թիվը կազմել է Ռուսաստանում բոլոր վարակվածների 1,71 տոկոսը։





























