Մոսկվան ավստրիացի դիվանագետին պերսոնա նոն գրատա է հայտարարել: Այդպիսով Մոսկվան հայելային պատասխան է տվել Վիեննայի գործողություններին:

Ավելի վաղ հաղոդրվել է, որ ռուսական դիվանագիտական առաքելության աշխատակիցը լրտեսության մասին գործի հետ կապված պետք է լքի Ավստրիան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավստրիայի ԱԳՆ-ը նշել է, որ ռուսաստանցու պահվածքը հակասում է երկկող դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային:

Ռուսաստանում Ավստրիայի դեսպան Յոհանես Այգներին կանչել են ՌԴ ԱԳՆ, վճռական բողոք հայտել՝ կապված ավստրիական կողմի անհիմն որոշման հետ:

Անցած շաբաթ հաղորդվել է, որ ձերբակալվել է 50-ամյա նորվեգացու, ում մեղադրում են պետական գաղտնիքը «ռուս հետախույզին» հայտնելու մեջ: Նորվեգացուն մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ դիվանագետին հայտարարել են պերսոնա նոն գրատա եւ արտաքսել երկրից: Մոսկվան բողոք է հայտնել Նորվեգիայի ԱԳՆ-ին: