Հանրահայտ WhatsApp մեսենջերը գործիքներ կստանա արխիվային ֆայլերի հետ աշխատելու համար, հայտնում է WABetaInfo պորտալը։
Օգտատերերը հնարավորություն կստանան իմանալու, թե որքան տեղ են գրավում ուղարկված ֆայլերն ու փաստաթղթերը։ Նրանք նաեւ կկարողանան տեսնել չաթերի չափերը։
Նոր գործառույթն առայժմ մշակվում է եւ օգտատերերին հասանելի չէ։ Թարմացման թողարկման օրն առայժմ հայտնի չէ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մշակողները WhatsApp-ին գործառույթ են հավելել, որը թույլ է տալիս ստուգել ուղարկված հաղորդագրությունների հավաստիությունը։ Ապագայում օգտատերերին նաեւ հնարավորություն կտան մեկ ակաունտն օգտագործել միաժամանակ 4 սարքերում։





























