Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ադրբեջանի նախագահի տիկնոջը՝ Մեհրիբան Ալիեւային, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հարգելի Մեհրիբան Արիֆովնա, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները ծննդյան օրվա առթիվ: Որպես Ռուսաստանի իսկական բարեկամ՝ դուք զգալի ներդրում եք կատարում մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հարաբերությունների ամրապնդման գործում: Համոզված եմ, որ այդ հարաբերությունները այսուհետ եւս կշարունակեն բեղմնավոր զարգանալ բոլոր ոլորտներում՝ ի բարօրություն ռուս եւ ադրբեջանցի ժողովուրդների»,- ասվում է շնորհավորական խոսքում: