Արբանյակային ինտերնետ-ծառայություններ մատուցողը պատրաստ է 1000 դոլար վճարել «թվային դետոքսիկացիայի» համար` բնության գրկում, առանց որեւէ էլեկտրոնային սարքերի, հայտնում է UPI-ն:
«Սոլթ Լեյք Սիթի» ընկերությունը կընտրի Digital Detox Challenge-ում մասնակցության մեկ թեկնածուի, որը կստանա 1000 ԱՄՆ դոլար այն բանի համար, որ ԱՄՆ ազգային այգում 48 ժամ կանցկացնի առանց ինտերնետի կամ հեռախոսային կապի:
Ընկերությունը հայտնել է, որ դիմումատուին, բացի 1000 դոլար մրցանակից, կտրամադրվեն միջոցներ՝ երկօրյա արկածների համար ավտոֆուրգոն վարձակալելու ծախսերը հոգալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել 25-ից բարձր տարիք ունեցող անձինք, ովքեր ունեն վարորդական իրավունք եւ Միացյալ Նահանգներում աշխատելու իրավունք: Հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 23-ին:





























