Ամերիկյան Walmart առեւտրային ցանցը հանդես է եկել Microsoft կորպորացիայի հետ համագործակցությամբ՝ TikTok-ը գնելու համար, հաղորդում է CNBC-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ գործարքի գինը կազմում է 20-30 մլրդ դոլար:

Օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագրեր է ստորագրել, որոնցով ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է «գործ ունենալ» չինական ByteDance եւ Tencent ընկերությունների հետ, որոնք TikTok-ի սեփականատերերն են, ինչպես նաեւ WeChat-ի հետ: Ենթադրվում է, որ հավելվածի օգնությամբ Չինաստանի իշխանությունները կարող են հավաքել ԱՄՆ քաղաքացիների տվյալները: Հրամանագրերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 20-ից:

Ի պատասխան` TikTok-ը հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ: